Արքայազն Չարլզը չժամանեց Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, բայց երկու տարի առաջ Հայաստանի նախկին վարչապետ ու Մեծ Բրիտանիայում դեսպան Արմեն Սարգսյանի հրավերով սիրով եկավ , ու նաև նրա համար հատուկ էքսկուրսիա կազմակերպեց Ջերմուկում: Բնականաբար, երկուսն էլ շահեր ունեին՝ կապված Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ: Մանավանդ, Արմեն Սարգսյանը "Lydian International" բրիտանական ընկերության տնօրեն է նշանակվել, այդ ընկերությունն էլ հայկական Գեոթիմ ընկերության հիմնադիրն է, որը Ամուլսարում, ոսկու հանքերի հետախուզում է իրականացրել: 
Արմեն Սարգսյանին ոչ Հայաստանի իմիջն է հետաքրքրում, ոչ էլ հանքի շահագործման դեպքում տեղի բնությանը հասցվող վնասը, կարեւորը, որ հանքն ամենամեծն է համարվում տարածաշրջանում եւ որոշ հաշվարկներով 2.5 մլն ունցիա՝ 75 տոննա ոսկի է պարունակում: Առաջին տպավորությամբ, դա օգուտ է Հայաստանին, աշխատատեղեր ու չգիտեմ ինչեր… Բայց, մյուս կողմից էլ՝ ՀՀ անկատար օրենսդրության պայմաններում այդ հանքից ՀՀ բյուջե ընդամենը խղճուկ հարկեր կմտնեն ու վերջ: 
Հետաքրքիր է, արքայազն Չարլզի հետ «քփություն» անող նախկին վարչապետը, որն ասում են նաեւ բրիտանական մասոնական օթյակի անդամ է, մտքի ծայրով չանցկացրե՞ց գործի դնել իր հնարավորությունները՝ նրան այս օրերին Հայաստան հրավիրելու համար: Թե՞ դրանք միայն անձնական գրպանի համար են գործի դրվում: Ըստ բնապահպանների, Ամուլսարում եւ հարակից տարածքներում Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր ու կենդանիներ կան: Բաց դա քիչ է հետաքրքրում ՀՀ նախկին վարչապետին: Երեւի իրեն էլ որպես ապազգային «հայ» արժի գրանցել Կարմիր գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել