Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի խորթ հայր և 1976-ի օլիմպիական չեմպիոն 65-ամյա Բրյուս Ջեները ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը կին է, գրում է rg.ru-ն:

Նա, մասնավորապես ասել է, որ այլևս կարիք չկա գաղտնի պահել, որ ինքը կին է բոլոր առումներով և վաղուց իրեն կին է զգում:

Հարցազրույցի ժամանակ խոսվել է այն մասին, որ տրանսգենդեր անձինք բժշկության, կրթական, աշխատանքային, հասարակական և այլ ոլորտներում խտրականության են ենթարկվում:

Հաղորդավարուհու հարցին, թե Ջեների ինչ սեռական կողմնորոշում ունի, նա բացատրել է, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը տարբեր բաներ են և ինք սիրում է իր կնոջը և նախընտրում է կանանց, սակայն, ինքը ևս կին է և հարմար չի զգում երբ իրեն, որպես տղամարդ են տեսնում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Բրյուս Ջեները վիրահատվել է: People ամսագիրը ընդգծել է, որ Ջենների ընտրությունը հարգել և ընդունել է նրա ամբողջ ընտանիքը, ներառյալ Քիմ Քարդաշյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել