Ո՞նց բացատրենք մեր մեծահարուստ բարերարներին, որ մեր հավատքը շատ խորն է, որ առանց էդ էլ շատ դեպքում ազգային օրհներգը չգիտենք, բայց «Հայր մեր»-ը գիտենք:

Ո՞նց բացատրենք, որ Հայաստանում հերթական միլիոնավոր դոլարանոց եկեղեցին մեզ ավելի քրիստոնյա չի դարձնի, ոչ էլ էնտեղ վառվող մոմերով ազգային հարցեր կլուծվեն:

Ե՞րբ պիտի վերջ դրվի էս կղերական մտածողությանը: Ստրատեգիկ մտածողություն ե՞րբ ենք ձեռք բերելու:

Մեղք չլինի ասել, բայց առաջին քրիստոնյա մեր հավատացյալ ժողովրդին հիմա օրվա հացի պես ավելի շատ օրինակ գործարան էր պետք, քան թանկարժեք եկեղեցի:

Հենա վերջը գիտեմ. Ցեղասպանության ոճրագործներից Էնվեր փաշայի անունով դպրոցում սովորող վաղվա էնվերները էլի պիտի գան, մոմ վառող հայերին մորթեն, եկեղեցին էլ գոմ սարքեն... Մենք տարօրինակ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել