Էս հզոր համազգային վերելքից հետո՝ նեղ անձնական շահ փնտրող քաղաքական գործիչը, փողով ուսանողին գնահատական դնող դասախոսը, ջիպով դեմդ կտրող պորճի լակոտը, բենթլիներ քշող հոգևորականը, ատկատ տվողն ու ատկատ վերցնողը, չարորակ ուռուցքի նման բյուջեն թալանող պաշտոնյան ու անտաշ գեներալը, էնքան ճղճիմ են թվում։ Սիսթեմը, Քիմն ու Քանյեն, Հռոմի պապը, Քլունիները, Ռուբեն Վարդանյանն ու Քոմեդի Քլաբի տղերքը մեզ փոխել են, ինչ որ մեր գլխում բան է փոխվել դեռ չենք զգում։ Հետո ենք զգալու ու գնահատելու 2015-ի հզոր ապրիլը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել