Երեկ՝ ապրիլ 24-ին, Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը ,Ղրիմում Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցիչ Նիկոլայ Վոդորեզովը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ղրիմում՝ Գերմանիայի, Իսրայելի, Բուլղարիայի և Հունաստանի համայնքապետեր և ներկայացուցիչներ, Ղրիմի հայկական համայքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը, Ղրիմի փոխառաջնորդ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը, Սիմֆերոպոլի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խաչատուր քահանա Գրիգորյանը և Յալթայի Սբ. Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երեմիա քահանա Մակիյանը: Սիմֆերոպոլի կենտրոնական հրապարակից թափորը ուղևորվել է դեպի Սբ. Հակոբ եկեղեցի ՝ 100 մ երկարություն ունեցող եռագույն դրոշ պարզած , բազմաթիվ խաչերով և Հայոց Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողություն, որի հեղինակներն են Մերուժան Պետրոսյանը և Արամ Իսրայելյանը: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը իր ելույթում նշել է, որ հայերի ցեղասպանությունը պատմության ամենասարսափելի էջերից է, նման իրադարձությունը պետք է դաս լինի բոլորի համար հասկանլու, որ չպետք է թույլատրվի մի ամբողջ ժողովրդի բնաջնջում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել