Tert.am-ը գրում է.

Ապ­րի­լի 24­-ին ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Աշոտ Հո­վա­կիմ­յա­նը հան­դի­պել է Ու­րուգ­վայի Ար­ևե­լյան Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Խո­սե Լո­ւիս Կան­սե­լայի հետ, ով գլ­խա­վո­րում էր իր երկ­րի պատ­վի­րա­կու­թյու­նը Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին:

 Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վել են հայ­-ու­րուգ­վա­յա­կան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին վե­րա­բե­րող հար­ցե­րի լայն շր­ջա­նակ: Եր­կուս­տեք հա­տուկ կա­րևոր­վե­լ է Հա­յաս­տա­նի և Ու­րուգ­վայի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյուն­նե­րի մի­ջև խորհր­դակ­ցու­թյուն­նե­րի շա­րու­նա­կու­մը, ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը միջ­ազ­գային կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, եր­կու երկր­նե­րի միջև ժո­ղովր­դա­կան դի­վա­նա­գի­տու­թյան խո­րա­ցու­մը: Աշոտ Հո­վա­կի­մյա­նը ման­րա­մասն ան­դրա­դար­ձել է ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տության կար­գա­վոր­մա­նը, ինչ­պես նաև՝ տա­րա­ծաշր­ջա­նային այլ խն­դիր­նե­րի:

Ապ­րի­լի 23­-ին տե­ղի է ու­նե­ցել Ա.Հո­վա­կի­մյա­նի հան­դի­պու­մը «Ընդ­դեմ ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյան» գլո­բալ ֆո­րու­մին մաս­նակ­ցող Չի­լիի պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար, Չի­լիի Ազ­գային Կոնգ­րե­սի պատ­գա­մա­վոր­նե­րի պա­լա­տի փոխ­խոս­նակ Դե­նիզ Պաս­կա­լի հետ: Կող­մե­րը գո­հու­նա­կու­թյուն են հայտ­նե­լ հայ-չի­լիական հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ակ­տի­վաց­ման  վե­րա­բե­րյալ, կար­ևո­րե­լ քա­ղա­քա­կան ակ­տիվ երկ­խո­սու­թյան շա­րու­նա­կու­մը, եր­կու երկր­նե­րի միջև տար­բեր բնա­գա­վառ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան զար­գա­ցու­մը: Աշոտ Հո­վա­կի­մյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել ապ­րի­լի 14­-ին պատ­գա­մա­վոր­նե­րի պա­լա­տի կող­մից Հայոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող և դա­տա­պար­տող բա­նաձև ըն­դու­նե­լու հա­մար, որն ամ­բող­ջաց­րել է Չի­լիի կող­մից՝ 2007 թվա­կա­նին Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել