duhi-sezona-sozdanie-duhov1in.am-ը գրում է.

Ֆրանսիայում հայտնաբերել են մարդկային բույրով օծանելիքների ստեղծման եղանակ: Ֆրանսիական ընկերությունը առաջարկել է ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց մտերիմներին, հանգուցյալների մասին հիշատակը պահպանել անհատական բույրերի օգնությամբ, հայտնում է Agence France-Presse-ը:

Գաղափարը 52-ամյա Կատյա Ապալատեգիի գլխում ծագեց ամուսնու մահից հետո: Նա դիմեց Հավրի համալսարանի աշխատակիցներին, որոնք մշակեցին տեխնոլոգիա, որը թույլ է տալիս վերստեղծել մարդկային բույրը:

«Մենք մարդու հագուստից վերցնում ենք բույրը, որը ներկայացած է հարյուրավոր մոլեկուլների տեսքով, ու վերստեղծում ենք դրանք օծանելիքի»,- բացատրել է տեխնոլոգիան Ջերալդին Սավարիի համալսարանի ներկայացուցիչը:

Նման ծառայության գումարը չի գերազանցում 600 դոլարը: Ապալատեգին հուսով է ընդլայնել հաճախորդների ցանկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել