Երբ Հնդկաստանում տղամարդը, ստամոքսի ցավից դրդված, գնաց հիվանդանոց, բժիշկները կարծեցին, որ նրա մոտ ստամոքսի թունավորում է։ Սակայն նրանք ապշեցին, երբ տեսան, որ նա կերել էր հազարավոր մետաղադրամներ և եղունգներ։ Ավելի քան երեք տարվա ընթացքում 34-ամյա Ռաջփալ Սինգը կուլ է տվել 140 մետաղադրամ, 150 եղունգ և մեկ բուռ ընկույզ, մեծ մեխեր և մարտկոց։ Նա նաև կերել է պտուտակներ և մագնիսներ։ 

34-ամյա Ռաջփալ Սինգի՝  ստամոքսի ցավից բողոքելուց հետո նրա ստամոքսից հեռացրել են հարյուրավոր մետաղադրամներ և այլ օբյեկտներ։ Ստամոքսը ռենտգենային ճառագայթման ենթարկելու ժամանակ մետաղական օբյեկտների զանգվածը ցուցադրված է սպիտակ գույնով։ 

Բժիշկներն ապշած էին, երբ էնդոսկոպիան (ընդերադիտում) պարոն Սինգի ստամոքսում բացահայտեց հարյուրավոր օտար մարմիններ։ Նկարում պատկերված է էնդոսկոպիական հետազոտությունը։ 

Մոտ երեք տարի պարոն Սինգը կուլ է տվել 140 մետաղադրամ, 150 եղունգ, մարտկոց, մագնիս։ Որոշ հեռացված օբյեկտներ պատկերված են նկարում։ 

Երբ բժիշկներն էնդոսկոպիա կատարեցին՝ տեղադրելով երկար, բարակ խողովակ՝ ծայրին ամրացված տեսախցիկ, պարզվեց, որ նրա ստամոքսում կան հարյուրավոր օտար մարմիններ։

Պարոն Սինգն ասաց, որ իր՝ այդ տարօրինակ սովորությունը սկսվեց այն ժամանակ, երբ նա ընկավ դեպրեսիայի մեջ, իսկ մետաղական օբյեկտներ ուտելը նրան հանգստություն էր բերում։

Նա ասաց. «Մի ժամանակ ես մրգային հյութով կամ կաթով մետաղադրամներ էի ուտում»։

Սինգը դիմել էր Փենջաբի զանազան բժշկական կենտրոններ՝ իր ստամոքսի ցավից բողոքելով, սակայն ոչ մի բժիշկ չէր կարողանում հստակ ախտորոշում տալ։

Վերջապես տեղական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ բժիշկ Գագանդիփ Գոյալը ռենտգենային ճառագայթման ենթարկեց նրան և ստամոքսում հայտնաբերեց մետաղների մի ահռելի զանգված։

Նա այդ օբյեկները հեռացնելու համար կատարել է ավելի քան 240 էնդոսկոպիկ ընթացակարգեր, սակայն ոչ բոլորն են կարողացել հեռացնել։

Միայն հինգ բժիշկ կատարել են 9 ժամանոց վիրահատություն, պարոն Սինգին մնացած մետաղադրամները հեռացնելու համար դեռևս մեկ վիրահատություն էլ է հարկավոր։


Բժիշկ Գոյալն ասել է. «Չնայած մենք կարողացել ենք այդ մետաղների մեծամասնությունը հեռացնել, սակայն դեռ սուր օբյեկտներ և մետաղադրամներ են մնացել։ Նրա մարմինը շատ անկայուն է հենց հիմա վիրահատելու համար, ուստի մենք պլանավորում ենք այն անել մեկ շաբաթ հետո»։ 

Սինգն ասում է, որ արդեն իրեն շատ ավելի լավ է զգում և այլևս մետաղադրամներ կուլ չի տա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել