Պուտինն աչքիս լույսը չի, բայց էս երկրում դուզը ծուռ ա մի պարզ պատճառով, որ հիմա էլ մանրից շրջանառվում ա էն թեզը, թե էկել ա, որ տարածաշրջանում իր միակ հենակետը չկորցնի, էկել ա, բայց ի սրտե չէր նրա խոսքը, նա ոչ մի խոսք չասաց հայոց արդարացի պահանջատիրության վերաբերյալ ու սենց լյալոկներ...

Թերևս, ներում ենք քեզ, պարոն Վլադիմիր, որ չասացիր, ես այսօր այստեղ եմ, ձեզ հետ, գնացեք, դուխով հետ բերեք Դիարբեքիրն ու Վանը, կարաք անգամ Կարսն ու Արդահանը հետ բերեք... Այ մարդ, չգար՝ վայնասուն էիք կապելու, էկավ, նորից նույնը... Օբամայի խոսքի մեջ շեշտադրման ու բովանդակության փոփոխություն կար, հենա ամերիկյան թերթերն էլ արդեն New York Times-ով, CNN-ով թռել են դեմքին, Գերմանիան էլ ճանաչեց, բայց հիմա էլ հակառակ ռուսամետ թևն ա սկսել, թե լավ օր չունենաս դու, Օբամա, բադասխան ես տալու և այլն: Ու ոչ մի խոսք առ այն մասին, որ թերևս Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն ու կազմակերպչական աշխատանքները հաջողված էին ամեն դեպքում: Լավ գործ էին արել ու հաստատ էս ռաունդում, որն ի դեպ վերջինը չի, մենք քարոզչական, տեղեկատվական պայքարում գոնե տանուլ չտվեցինք թուրքերին: Շատ կարևոր ա վերամիաստավորել կատարված աշխատանքներն ու ճիշտ ըմբռնել քաղաքական գործընթացների զարգացման ամբողջ դինամիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել