912-fitMediamonitor.am-ը գրում է.

Մեր մոլորակը պատած ճարպակալության համաճարակի պատճառը ոչ թե ֆիզիկական ակտիվության պակասն է, այլ շաքարը: Այս նորությունը կուրախացնի բազմոցի սիրահարներին:

Իհարկե դա չի նշանակում, որ եթե ամբողջ օրը բազմել բազմոցին, քիչ խմորեղեն և քաղցր ուտել, ապա կարելի է առողջ և լավ կազմվածք ունենալ: Այնուամենայնիվ գիտնականները պնդում են, որ շարժուն կյանքով ապրելը և ֆիզիկական վարժությունները լավ կազմվածք ունենալու գլխավոր պայման չեն:

Գլոբալ համաճարակ դարձած փքվածության գլխավոր մեղավորը, բրիտանացի սրտաբան Ասիմ Մալխոտրայի կարծիքով, ոչ թե քիչ շարժվելն է, այլ շաքարը և ածխաջրերը: Մալխոտրան և այլ բժիշկներ, այդ թվում նաև սպորտային բժշկության մասնագետներ, British Journal Of Sports Medicine ամսագրում պնդում են, որ սխալ սննդակարգը նույնքան վնաս է հասցնում օրգանիզմին, որքան քիչ շարժվելը, ալկոհոլը և ծխելը միասին վերցրած:

Գիտնականները ցրում են այն կարծրացած մտածելակերպը, որ սպորտով զբաղվելը ճիշտ սնվելուց կարևոր է:

Իհարկե բժիշկ Մալխոտրան չի սահմանափակվում բառերով և որպես ապացույց առաջ է քաշում բազմաթիվ գիտական հետազոտություններ: Մասնավորապես ամերիկյան բժիշկների երկու տասնամյակ տևող ուսումնասիրությունները, որոնք հստակ կապ չեն հայտնաբերել հետզաոտության մասնակիցների մոտ ուռածության և ֆիզիկական պասիվության միջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել