1912011in.am-ը գրում է․

Ապրիլի 24-ին Ուրուգվայի Օրենսդրական պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակության միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել են երկրի նախագահ Տաբարե Վասկեսը, փոխնախագահ Ռաուլ Սենդիքը, նախկին նախագահներ Խոսե Մուխիկան, Խուլիո Մարիա Սանգինետտին, Լուիս Ալբերտո Լակալյեն և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

«Ցեղասպանությունը մարդկության դեգրադացիայի վատագույն ձևերից է եղել»,- ասել է Սենդիքը:

Կազմակերպիչները հիշեցրել են 13.326 օրենքի 50-ամյակը, որով ապրիլի 24-ը հռչակվել է Հայ նահատակների հիշատակի օր, հարգանքով հիշել նրանց, ովքեր աջակցել են այդ օրենքի ընդունմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել