Ռուսական պետական կառավարման մոդելը երբեք ինձ դուր չի եկել... «Ամերիկամե՞տ ես, թե՞ ռուսամետ» հարցն էլ միշտ անիմաստ եմ համարել, քանզի հայն ինչ-որ «բանամետ» չպիտի լինի, պիտի պետական շահ ու ազգային հետաքրքրություններ ունենա միայն...

Այս ամենը հաշվի առնելով՝ փաստենք` ՌԴ-ն ցույց տվեց, որ ավելի շատ ընդհանուր շահեր ունի մեզ հետ, քան մենք ու ԱՄՆ-ն:

Փոքր ազգերի բարդույթով միշտ նեղանում ենք, որ ամեն հարցում մեր ուզածով չի... (թան էլ չէ, փրթած մածուն)

Գործնականում մեզ համար ամենակարևոր հարցում ՌԴ-ն ավելի շատ հետաքրքրություններ ունեցավ, քան ԱՄՆ-ը: Ու ընդհանրապես կարևոր չի` բարոյականությունից դրդված է անում, թե իրեն էլ է տենց ձեռնտու...

Ի՞նչ բարոյականություն, ի՞նչ բան, միջազգային քաղաքականության մեջ սենց բաների հավատալու վրա արդեն խնդալն էլ է խնդալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել