Tert.am-ը գրում է.

Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Ալ-Զաիմ անցակետում իսրայելցի զինվորականները կրակել և սպանել են 16-ամյա պաղեստինցու, ով փորձել է սպայի վրա հարձակվել զինվորական թրով, գրում է Ynetnews-ը՝ ոստիկանության հայտարարությանը հղումով:

Իրավապահ մարմինների հայտարարության մեջ ասվում է, որ զինվորականները նկատել են դանակով զինված դեռահաս տղայի, ով սկսել է մոտենալ անցակետին:

Սկզբում զինվորականներն օդ են կրակել մի քանի անգամ՝ տղային նախազգուշացնելու համար:

Դանակով դեռահասը ոչ մի կերպ չի արձագանքել փորձնական կրակոցներին և կանգ առնելու կոչերին: Նա սկսել է մոտենալ անցակետին, և զինվորականները կրակել և սպանել են նրան: Այլ մանրամասներ չեն նշվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել