Ինչքան էլ ՀՀ Ոստիկանապետը ուզենա բարձրացնել ոստիկանի պատիվը, որը պատվազուրկ է, թե հոգով, թե մարմնով, միևնույնն է` չի ստացվի: ՀՀ ոստիկանության աշխատողների 90 տոկոսը կաշարակեր, հաստագլուխ, սրբություն չունեցող աննորմալ երևույթներ են, որոնց համար ոստիկանի կոչումը միայն փող գռփելու ու դաբրո է ՃՈ գռփողների մոտ: Այլանդակության աստիճանի է հասել ոստիկանը: Շատ դեպքերում հանցագործի ու ոստիկանի միջև ոչ մի տարբերություն, անպատժելի իրենց համարելով, իրենք իրենց դատավորի կամ Աստծո տեղ դրած, պատժում կամ ներում են շնորհում մարդուն:
Երեկվանից մեծ արձագանք հանած Նուբարաշեն ՔԿ հիմնարկից նամակը ուղարկող ու իր դժգոհությունները հայտնող Արթուր Խաչատրյանը բողոքում է իրեն քննող քննիչից, որը քննությունը տանում է իրեն հարմար տարբերակով: Եւ պատկերացրեք` ինչքան քաղաքացիներ են տուժվել ու տուժվում այդօրինակ այլանդակ քննիչների կողմից: Եւ դա այն ոստիկանությունում, որտեղ ոստիկանապետը ասում է <ՉԵՄ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ>, պատկերացնում եմ եթե չասվեր այդ մասին: Շարունակվում է համատարած ծեծի ու ջարդի մեթոդները, երբ ասվել էր <ՉԵՄ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ>, շարունակվում է ճիճուների ու որդերի կողմից տրամադրվող ծառայությունները, կարգազանց վարորդի մեքենայի հետևում, երբ ասվել էր <ՉԵՄ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ>:
Մնում է հուսալ, սպասել, որ մի օր մենք էլ կունենանք ոստիկան, կունենաք կառույց, որը պատրաստ կլինի պաշտպանել մեզ, կնայի հասարակ քաղաքացուն նորմալ աչքերով, ոչ թէ մարդու մեջ հանցագործի կփնտրի:
Այդժամ կլինենք մեր փոքրիկ երկրում ընդհամենը հարյուր հազար մարդ, որից 100 տոկոսը կլինի ոստիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել