Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100–ամյակին։

«Կարող եմ գրազ գալ, որ այս տեքստը կարդացողների 90 տոկոսը Հայոց ցեղասպանության մասին գիտի ոչ ավել, քան ես գիտեի մեկ շաբաթ առաջ. դե ապրում էին հայերը Թուրքիայում, նրանց սպանեցին։ Զանգվածային կոտորածը ոչ առաջինը, ոչ էլ, ցավոք, վերջինն է մարդկության պատմության ընթացքում։ Այժմ թուրքերը հրաժարվում են այն ցեղասպանություն ճանաչել, իսկ հայերն ամբողջ աշխարհում դրա ճանաչման օրինագծեր են առաջ մղում։ Վեճը նրանց հասկանալի է, բայց 100 տարի անց նման շարժը տարօրինակ է թվում»,- գրում է Նավալնին։

«Իսկ երբ սկսում ես կարդալ վկայությունները, դիտել փաստաթղթերը/լուսանկարները, արյունը սառչում է երակներումդ, և հասկանում ես այդպիսի շարժի պատճառը»։

«Մարդկության ապագայի համար յուրաքանչյուրիս կողմից ճիշտ ներդրում կլինի սեփական ժամանակից ծախսել ու կարդալ Հայոց ցեղասպանության մասին։

Այսօր բավական հետաքրքիր հոդվածներ էին հրապարակվել։ Ես խորհուրդ կտամ կարդալ այդ թեմային նվիրված Newtimes–ի հրապարակումը։ Ինչպես նաև մասամբ՝ «Մեծ ոճիր»–ը։

Դե իսկ Վիքիպեդիայի հոդվածը ավելորդ չի լինի ընթերցել։

Որքան շատ բան գիտենք, այնքան շատ ենք հիշում, այնքան քիչ սխալներ ենք անում ապագայում»,- ամփոփել է Նավալնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել