ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծվել էր պետական հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահը Սերժ Սարգսյանն է: Միջոցառումների գլխավոր համակարգողը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էր։ Եվ ահա թե ինչպես արձագանքեցին ֆեյսբուքահայերը կազմակերպված միջոցառումներին։

Մոդերատոր Մոդերա

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառման համեմատ Գալիպոլին տուզիկ քեֆ էր, նայեցի տեսագրությունը։
Թուրքերն էդքան փող ունեն, բայց որ ստեղծագործական մտքի ու տեմպի առումով մենք իրանց կրում ենք, փաստ ա։
Աշխարհի առաջատար ՏՎ-ները, ԶԼՄ-ները, գործիչներն ու սոցցանցի օգտատերերը խոսում էին Ցեղասպանության մասին։
Ծանր օրն արդեն անցյալում ա, չեմ կարող չասել, որ ամեն ինչ հիանալի էր մտածված ու կազմակերպված՝ հյուրերին դիմավորելուց մինչև նախագահների ելույթներ։
Մի խոսքով՝ ապրեն բոլորն, ովքեր մասնակցել են միջոցառման կազմակերպչական աշխատանքներին՝ սպասարկող անձնակազմից մինչև գաղափարի հեղինակներ։

Գեղամ Ասլամազյան

Հազվադեպ է լինում, երբ ես` որպես ՀՀ քաղաքացի, գոհունակություն եմ զգում մեր իշխանությունների ու մեր հասարակության գործողություններից, բայց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ու կազմակերպչական աշխատանքների ամբողջ շղթան դիտարկելով՝ չեմ կարող թաքցնել հիացմունքս:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին ու միջոցառումների մասնակիցներին, ովքեր հնարավորին դարձրեցին անհնարինը, որովհետև այն, ինչին մենք ականատես եղանք ու շարունակում ենք ականատես լինել, ավելին է, քան զուտ Ցեղասպանության 100-ամյակի հիշատակում: Սա մեր ազգային մտածողության ու մենթալիտետի լիարժեք ու խորքային փոփոխության սկիզբ է, որը մեզ ավելի հասուն ու ավելի ուժեղ է դարձնում:
Ու ես շնորհակալ եմ, շնորհակալ եմ բոլորին և հատկապես կազմակերպիչներին, որովհետև նման պրոցեսներն ինքնաբերաբար չեն լինում, այլ տքնաջան, հետևողական ու ծանր աշխատանքի ու չարչարանքի հետևանք են: Իմ մասով կարող եմ ասել, որ անձամբ ինձ վրա եմ զգում այդ աշխատանքի պտուղները, որովհետև այլևս չեմ ընկալում Ապրիլի 24-ը որպես ցավի ու սգի, նվաստացման ու անզորության խորհրդանիշ: Ես իմ մեջ զգում եմ, որ հոգեկան այդ ծանր ու աղետալի ավերակներն իմ մեջ պակասեցին, ու ինչ-որ նոր, վեհ ու հպարտ բան հառնեց իմ մեջ: Վստահ եմ, որ ոչ միայն իմ, այլ բոլորիս մեջ:
Ու հենց սրա համար եմ ես ուզում շնորհակալություն հայտնել:

Astghik Avetisyan

Եկեք խոստովանենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը լավ աշխատեց: Յուրաքանչյուր կազմակերպված միջոցառում ուներ իր գաղափարական և տրամաբանական հենքը, յուրաքանչյուր միջոցառում մտածված էր, արարողակարգը՝ մանրամասն քննարկված: Այսօր հետևում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող արարողակարգին ու հասկանում, որ լուրջ աշխատանք է տարված, երեխաների մասնակցությունն արդարացված է, ՀՀ նախագահի և Առաջին տիկնոջ առաջին գծում լինելը, թարգմանիչների դերաբաշխումը, հյուրերի դիմավորումն ու ուղեկցումը: Ամեն ինչ նախապատրաստված է, մշակված և կազմակերպված:

Karmen Davtyan

Ինչ լավ են կազմակերպել էս միջոցառումն, Աստված իմ, ամբողջ ժամանակ հուզվում եմ... էն սրբերի նկարն ընդհանրապես ինձ... տանո՜ւմ է... Բա էրեխեքը, որ հիմա հիմն են երգում...

Zohrap Yeganyan

Ծիծեռնակաբերդի սգո արարողությունը շատ ճիշտ է կազմակերպած։

Armen Gevorgyan

Ծիծեռնակաբերդի բարձունքից մենք հեռահար ջախջախիչ հաղթանակ ենք տանում մտացածին Գալիպոլիի նկատմամբ...

Ուղղակի գեղեցիկ ու խորիմաստ է կազմակերպված Ծիծեռնակաբերդում միջոցառումը...
Մեզ՝ հայերիս վայել ծանրակշռությամբ, այլ ոչ թուրքերին բնորոշ ցինիկախեխդ Գալիպոլիի նման:

Անկեղծ ասած՝ տպավորվեցի, երբ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչը համբուրեց իրեն ընդառաջ եկած ու ծաղիկը պարզած պատանու ճակատը... Դա անկեղծության դրսևորումներից է...

Laura Antonyan

Տեսածս ամենաազդեցիկ, հուզիչ, աննկարագրելի ու հիանալի արարողակարգը! Ցնցված եմ!

Yura Vahanyan

Շշմելու լավ կազմակերպած... Ավելի հպարտ եմ այսօր, որ ցեղասպանված ու ծիլեր տված ժողովրդի զավակ եմ։ Հիշում եմ և պահանջում։

Gayane Abrahamyan

Ե՛վ գեղեցիկ, և՛ ճիշտ, մտածված մինչև մանրուքները, ազդեցիկ, հուզիչ... Ապրեն... 

Khlurd Ann

Նայեցի արարողությունը Եղեռնի հուշարձանի մոտ... 
...
Սիրուն են մեր երեխաները: Այնքան ճանաչելի են, հարազատ, սրտաբաց...
Հյուրերն իրենց ողջույնից հետո, նստած շարված աթոռներին, խոսում էլ էին, ծիծաղում էլ... Բայց համոզված եմ, որ ամեն մեկը երեխայի մեկնած ձեռքը բռնելու պահին ամոթ էր զգում: Դա նույնիսկ երևում էր:

Ու հիմնն էլ երեխաների բերանից լսելը շատ հուզիչ էր: Զարմանալի է, որ կարողացանք ողջ մնալ այդքան բանից հետո... Հիմա պիտի ապրել: ԱՊՐԵԼ: Ու ով որ այս երեխաների համար լավագույն ապագա բերելու համար ջանք չի թափել, է՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել