Tert.am–ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին հանդես է եկել կառույցի Անվտանգության խորհրդի նիստում: 

Associated Press-ի փոխանցմամբ` դերասանուհին դիմել է գերտերություններին` խնդրելով օգնել միլոնավոր սիրիացի փախստականներին:

Դերասանուհին նաև խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` Սիրիայի քառամյա հակամարտության ընթացքում իր «կաթվածահար» վիճակի համար: Նա կոչ է արել միասնաբար հանդես գալ Սիրիայի խնդրով լուծում գտնելու համար:

Ջոլին` որպես Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, ներկայացրել է վիճակը, ասել, որ այս ընթացքում 4 մլն մարդ փախստական է դարձել: 2011-ից ի վեր Ջոլին 11 անգամ այցելել է սիրիացի փախստականներին:

Ջոլին հակիրճ խոսել է նաև Միջերկրական ծովում ներգաղթյալների խնդրի մասին, որը վերջերս լուրջ հարց է դարձել եվրոպական երկրների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել