Ապրիլի 24–ին համայն հայությունը համախմբվելով մեկ բռունցք է դառնում, և չնայած հեռավորությանը, աշխարհի որ կետում էլ լինեն, միևնույնն է, այս օրը բոլորը հիշում և հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Այս բողոքի ակցիաներն ու ոգեկոչման երթերը ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ հայը միասնական է, անկոտրում։ Նա միշտ պատրաստ է ի լուր աշխարհի բարձրաձայնել 20–րդ դարի առաջին ոճրագործության մասին` աշխարհի որ կետում էլ որ լինի։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհասփյուռ հայության ոգեկոչման քայլերթերի և բողոքի ակցիաների լուսանկարներն աշխարհի տարբեր ծայրերից։ 

Լոս Անջելես, որտեղ 70 հազար հայ և բազմաթիվ համայնքների ղեկավարներ ու կոնգրեսականներ մասնակցեցին 10կմ ձգվող երթին։

Կոնգրեսական Ադամ Շիֆֆը` մի շարք համայնքների ներկայացուցիչների հետ

Երգչուհի Անի Քրիստին նույնպես մասնակցում էր միջոցառմանը

Բոստոնում սուր ելույթներ ունեցան նահանգապեստը, Բոստոնի քաղաքապետը, ԱՄՆ սենատի այս նահանգի երկու սենատորները և մի քանի այլ սենատորներ ու կոնգրեսմեններ։ Բոլորը բացահայտ օգտագործում էին ցեղասպանություն տերմինն իրենց ելույթներում, և բոլորն անխտիր կոչ էին անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը։


Թուրքիայի հյուպատոսության առջև

Նյու Յորք, բողոքի ցույց Թուրքիայի հյուպատոսության առջև

Փոքրիկ հայրենասերն Ալաբամայից

Կոնգրեսական Դոլդի ելույթը Չիկագոյում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100–ամյակին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի պաշտոնական արարողությունը Փարիզում՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ


Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին՝ Փարիզի Հաղթանակի կամարի ներքո

Մարսել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցում

Մարսելի Օլիմպիկ-Լորյան ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագուները տրիբունայից Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված գրություն պարզեցին։

Բարսելոնա

Մադրիդ

Բեյրութում տասնյակ հազարավոր հայեր դուրս են եկել երթի՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։

 

Անջար

Հռոմ. 550 հայ «Հայ ենք մենք», «Կեցցե Հայաստանը» կոչերով բողոքի երթ անցկացրեցին։

Բրյուսել
 

Ուրուգվայ

Թեհրան

Օտտավա, Կանադա

Ստամբուլ, Թուրքիա

Վրաստան, Ախալցխա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել