Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վերջին ակորդներն իրենց սիմվոլիզմով ու մասշտաբայնությամբ անհամեմատելի են մինչ այս եղած բոլոր այլ տարելիցների միջոցառումների հետ։
Եվրոպայի ամենանշանակալից ու ամենապոպուլյար երկու պատմամշակութային հուշակոթողների՝ Կոլիզեումի ու Էյֆելյան աշտարակի լուսավորությունն այսօր 10-15 րոպեով անջատվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։
Հաշվի առնելով, թե քանի միլիոն մարդ է այցելում այս հուշարձանները, ու քանի միլիոն մարդու ուշադրություն կարելի է սևեռել Հայկական հարցի վրա այս սիմվոլիկ քայլերով, իրոք մնում է գլուխ խոնարհել այս ողջ գործընթացը կազմակերպողների առջև՝ կատարված անհավանական աշխատանքի ու էլ ավելի անհավանական արդյունքների համար։
Հզոր ենք իրոք։



Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել