Ուրբաթ 14 Ապրիլ 2015,

Կանադայի խորհրդարանը միաձայն բանաձև որդեգրեց՝ թիվ 587, ըստ որի՝ այսուհետև ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»: Սույն աշխատանքն արդյունքն է Հայկական ցեղասպանության Կանադայի Կենտրոնական Մարմնի: Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսեց ապրիլ 24-ը Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին՝ մասնավորաբար ավելացնելով. «Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն նահատակներին, ովքեր զոհվեցին Ցեղասպանության որպես հետևանք: Երեկ Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց ցեղասպանության նահատակները սրբեր են»: Արձագանքելով Կանադայի քաղաքական կյանքում այս կարևոր իրագործումին՝ ՀԲԸՄ Կանադայի գործադիր վարչության անդամ Հակոբ Ասլանյանն ասաց. «Կանադան ևս մեկ անգամ վերահաստատեց իր իր հանձնառությունը միջազգային քաղաքական շրջանակներում որպես ջատագով և պաշտպան մարդկային իրավունքների: Հանուն արդարության կատարված Կանադայի այս որոշումը շատ մեծ պատասխան է ուղղված Թուրքիային՝ նրա պետական ժխտողականության քաղաքականության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել