Tert.am-ը գրում է.

Religion en Libertad-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին` ներկայացնելով 104-ամյա Մովսես Հանեշանյանի հուշերը, որոնք հրապարակվել են  իսպանացի լրագրող Խավիեր Մորետի «Արարատի հուշը» գրքում:

Ցեղասպանությունը տեսած հայը, որ ծնվել է հայտնի 1910 թվականին, պատմական դիմակայության ժամանակ իր ընտանիքի հետ միասին բարձրացել է Մուսա լեռան լեռան գագաթը, ուր 5000 հայ էր պատսպարվել թուրքական հարձակումներից: 

«Մենք արգելափակված էինք գյուղում: Խումբ-խումբ տանում էին դեպի անապատ, և ով չէր կարողանում քայլել, կրակում էին, անգամ հղի կանանց», - իսպանացի գրողը ներկայացրել է Մովսես Հանեշանյանի հուշերը:

Ըստ Մովսեսի` անապատով քայլելիս մի արաբ, ով ճանաչում էր իր հորը, գնել է իր ազատությունը և  տարել աշխատելու դաշտերում: Այդպես նա փրկվել է:

«Երես առ երես տեսել եմ ցավն ու դաժանությունը: Տեսել եմ` ինչպես էին սպանում բազմաթիվ հայերի և նետում նրանց գետը», - ցավով վերհիշել է 104-ամյա Մովսեսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել