Tert.am-ը գրում է.

Հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, ունկնդրելով SOAD – ի համերգը,  հասկացել է, որ դրանից հորդում է  հայկականություն ու բոլոր ազգային հնչերանգները, իսկ  ինչ-որ մի պահի  էլ` ռոք երաժիշտները կատարում էին Կոմիտասի պատարագից «Տեր Ողորմյան»: Իր մասնագիտական կարծիքը երաժշտագետը ներկայացրեց Tert.am-ի հետ զրույցում:

«Այն, ինչ մենք տեսանք, լսեցինք, ինչ-որ առումով ծիսական երաշտություն էր և  Ազգային արմատներ էին, հայկականություն ու կոմիտասյան մեղեդի»,-նկատեց Դանիել Երաժիշտը, ով աննման է համարում նրանց արվեստը:

«Եվ փայլուն կատարեցին իրենց առաքելությունը` լինելով  բարձրակարգ վարպետներ` ձայնի ու գործիքների»:  

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում կիսվելով համերգից ստացած իր տպավորություններով` դերասան Հովհաննես Ազոյանն էլ նկատել էր, որ SOAD – ի համերգն իր համար ռոք-պատարագ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել