Ամբողջ օրվա տանջանքից հետո, երբ երեկ մենք միակն էինք, որ նկարում էինք 360 վիդեո Սիստեմի համերգին, այսօր պարզվեց, որ մենք գողանում ենք կադրեր Ցեղասպանության թանգարանից:
Շատ տխուր ա, որ Հայկ Դեմոյանը, իմանալով՝ մենք ինչ ենք անում (իմանալով, որ կամավոր ենք անում), կոպիտ արգելեց նկարանումները (անվանելով մեզ ԳՈՂ), չնայած որ մենք ակրեդիտացիա ունեինք (ոնց պետք է իմանայինք, որ թանգարանը չի մտնում Ծիծեռնակաբերդի տարածքի մեջ):
Հետո տարան մեզ հատուկ սենյակ և ուղիղ մեկ ժամ պարզում էին, թե քանի ներքին պահեստատեղ ունի GoPro4:))))
Իրականում խնդիր չի, լինում ա, որ իրար չենք հասկանում: Լինում ա, որ մոտենում ես խնդրում ես, ասում են՝ չէ (ի դեպ, լռիվ ուրիշ նկարահանում մերժվեց Հայկի կողմից հենց ամենասկզբից): Բայց լսելու ունակությունը երբ չկա, իմ կարծիքով չի կարող լինել համագործակցություն:
Իրոք ափսոս, որ մի անկապ պատճառով չենք ունենա 360 տուր թանգարանի մեջ, և թանգարանը չի լինի 360Stories-ում: Բայց հազար ափսոս, որ հարյուրամյակի վիդեոյի մեջ էլ չենք ունենա թանգարանը (երբ գրեթե ամեն ինչ ունենալու ենք, սիստեմի կոնցերտն էլ հետը):
Բայց սա Հայաստանն ա, որտեղ հասարակությունը ոչ մի իրավունք չունի: Սուս ու կուլ տուր:
Բայց ասեմ ամենատխուրը: Այնքան տխուր ա վիճակը, որ բոլոր ընկերներս ասեցին նույնպես՝ ուղղակի մոռացի:
Է բա՞ խի ենք այսքան տանջվում, որ աշխարհն իմանա մեր ցավի մասին: Եկեք ուղակի մոռանանք Ցեղասպանությունն էլ, մեր նողկալի վիճակն էլ: Մոռացանք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/poghosyan/posts/10155472355440133
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել