Tert.am-ը գրում է.

Այս գիշեր Հռոմի խորհրդանիշ Կոլիզեյի արտաքին   լույսերը կանջատվեն տեղի ժամանակով 22:00-22:15-ին` ոգեկոչելու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված  Ցեղասպանության հիշատակը:

Այս մասին հաղորդում է իտալական «ANSA» գործակալությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ` նախաձեռնությունը նպատակ ունի ոգեկոչելու կոտորածների 100-րդ տարելիցը, որը միջազգային հանրությունն ընդունոմ է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Կոլիզեյի լույսերը կանջանտվեն Փարիզի հետ միևնույն ժամին, երբ անջատվեն   Էյֆելյան աշտարակի լույսերը: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով կեսգիշերին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել