Tert.am-ը գրում է.

Լիբանանը ապրիլի 24-ին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության հիշատակը և ներկայացնում հայկական հարուստ ժառանգությունը:

Ինչպես հաղորդում է globalvoicesonline.org-ը` Լիբանանն առաջին երկրներից էր, որտեղ ապաստան գտան հայ փախստականները 1915-ի ցեղասպանությունից հետո, և վերջին 100 տարում լիբանանահայերն առաջատար դեր են խաղացել երկրի  մշակույթի, արվեստի ու գիտությունների զարգացման գործում:

Այսօր հայերը բնակվում են Բեյրութի ծայրամասում, հիմնականում` Բուրջ Համուդ թաղամասում, որը հիմնադրել են  Ցեղասպանությունից փրկված հայերը:  Լիբանանում է գտնվում Հայաստանից դուրս գտնվող միակ հայկական համալսարանը` Հայկազյան համալսարանը, որը հիմնադրվել է 60-ականներին:
Հայոց ժառանգության կարևորությունը գնահատելու համար Audio Kultur ամսագիրը ռեպորտաժ է պատրաստել` «Դեռ այստեղ է, դեռ արյունահոսում է», խորագրով, որում ներկայացրել է 5 լիբանանահայի պատմություն, ովքեր հատուկ նախաձեռնության շրջանակում արյուն են հանձնել` ի հիշատակ Ցեղասպանության ժամանակ զոհված իրենց հարազատների և բոլոր հայերի:

Լիբանանահայերը Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել են #AgainstAllGenocides խորագրի ներքո («Ընդդեմ բոլոր ցեղասպանությունների»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել