Րոպեներ առաջ ռուսական ТНТ հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շատ գրագետ ու ինֆորմատիվ հոլովակ ցուցադրեց։ 5 րոպե 30 վայրկյան տևողությամբ հոլովակը հասարակության լայն շերտերին մատչելի լեզվով պատմում է Հայոց ցեղասպանության մասին, հստակ մատնանշում դրա մեղավորներին ու դատապարտում այն։ Մեզ հասած ինֆորմացիայով ТНТ-ն այս հոլովակի ցուցադրման համար հատուկ է ընտրվել, որովհետև այն հանդիսանում է երիտասարդների շրջանում ամենասիրված ու ամենադիտվող հեռուստաալիքը, իսկ երիտասարդներն այն շերտն են, որն ամենաքիչն է ինֆորմացված Հայոց ցեղասպանության մասին (հոլովակը դիտել է ավելի քան 30 մլն երիտասարդ)։ 

Նախաձեռնության հեղինակներն Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանն են։ Տղաներն իրոք արժեքավոր գործ են արել ու շատ ճիշտ մատուցել են այն, ինչ մտածել էին։ Շնորհակալություն նրանց ու հոլովակի պատրաստմանն աջակցած բոլոր մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել