Դժվար է նկարագրել երեկվանից հետո առկա զգացումները:
Ամբողջ աշխարհում ռոքը համարվում է տարբեր տեսակի խնդիրներ և հարցեր բարձրաձայնելու լավագույն միջոցներից մեկը, որը հիանալի կերպով կարողանում է միավորել և ըմբոստության ոգի մատուցել երիտասարդությանը:
Եթե հազարավոր երիտասարդներ, չնայած տեղացող հորդառատ անձրևին, մնացին հրապարակում որակյալ երաժշտության համար, ապա կարելի է արձանագրել, որ դեռ ամեն ինչ կորած չէ, ուղղակի պետք է նրանց որակյալ բան մատուցել, որ վերցնեն: Վստահ եմ, որ նրանք մոտ ապագայում որպես երիտասարդներ, որպես հասարակությանն առաջ տանող ուժ արդեն կսկսեն պայքարել սեփական երկրում փոփոխությունների համար:

Հ.Գ Երբեք չեմ մոռանա համերգի ժամանակ ընդմիջումներին՝ Ցեղասպանության մասին մատուցվող տեսանյութերի ժամանակ, այդ նույն ուրախացող երիտասարդության հուզված հայացքները և ոմանց աչքերից հոսող արցունքները:

Հ.Գ.Գ. Շնորհակալություն SOAD-ին հրաշալի երեկոյի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել