Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին երաժիշտ Արա Գևորգյանը, ում հետ էր նաև հայտնի երաժիշտ Դանիել Դեքերը, ով այլևս ՀՀ քաղաքացի է:

Դանիել Դեքերը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հպարտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:  «Հպարտ եմ, որ այստեղ եմ և հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ: Շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը, որ հնարավորություն  տվեց ՀՀ քաղաքացի դառնալ»,- ասաց նա և նշեց, որ այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում:

«Այս տարի նորից կվերադառնամ»,- ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել