Ցեղասպանության 100-րդ տարելիցը համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Միջազգային մեդիա հարթակում բավականին շատ խոսվում ու քննարկվում է Հայոց ցեղասպանության թեման:

Այս պահին Ծիծեռնակաբերդի անցուդարձն ուղիղ միացումով հեռարձակվում է CNN, Мир, France 24, Euronews և Россия-24 ալիքներով:

Բացի դա, սոցկայքերում բավականին շատ քննարկվում է Հայոց ցեղասպանության թեման: Այս պահին ռուսական թվիթերում‪ #‎ГеноцидАрмян‬ հեշթեգն ակտուալ թեմաներում առաջին հորիզոնականում է:

Նույն ձևով Թուրքիայում տրենդային թեմաներից մեկը վերաբերվում է Ցեղասպանության թեմային, իսկ Ֆրանսիայում` 2 տրենդային թեմա՝ #‎Armenie‬ և ‪#‎genocide1915‬:

Կարծում եմ՝ մինչև օրվա վերջ այս թեմային անդրադարձող միջազգային լրատվամիջոցների թիվը կաճի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել