Tert.am-ը գրում է.

Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը: 

France 24 հեռուստաալիքն ուղիղ հեռարձակում է իրականացրել, մասնավորապես, «Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն. աշխարհը հիշում է 1915-17 թվականի կոտորածների զոհերին» խորագրով:

Արարողությունն ուղիղ հեռարձակել է նաև Euronewsկայքը, իսկ ռուսական Russia Today-ը թարմացումներ է տրամադրել արարողությունից:

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի կայքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը լուսաբանող հոդվածների շարքը դարձել է կայքի գլխավոր նյութը՝ ուղեկցող մի քանի հոդվածներով, որոնց թվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածը, ինչպես նաև «Հայերի զանգվածային սպանությունները՝ 60 վայրկյանում» տեսանյութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել