Tert.am-ը գրում է.

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է  Գերմանիայի Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությանը։ ՀՀ արտգործնախարարի հայտարարությունում ասվում է. 

«Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի` այսօր արված
հայտարարությունը։

Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին
համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված
անմեղ հայերի հիշատակին։

Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության
միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր
ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների
կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել