Վրացի ընկերներիս կեսն էսօր հատուկ SOAD-ի համերգին մասնակցելու և վաղն էլ Ցեղասպանության զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար ժամանել էին Հայաստան: Մի մասի գալու մասին նախօրոք գիտեի, մնացածին տեսա համերգի ժամանակ, բայց որ ցուրտ էր ու անձրև, ես էլ վաղը պատասխանատու գործի եմ, որոշեցի շուտ գամ տուն, որ չհիվանդանամ, վաղն էլ ոտքի վրա լինեմ: 
Նոր էդ վրացի ընկերներիցս մեկի հետ եմ խոսում, բողոքում ա, ասում ա՝ Կար ջան, համերգը վերջն էր, դուրներս շատ եկավ, բայց մի բանի վրա կատաղած եմ, հրապարակի տարածքում ալկոհոլ կամ նույնիսկ պիվա չէին վաճառում, վերջը ընկերոջս հետ չդիմացանք, որոշեցինք գնանք մոտակա խանութներից պիվա առնելու ու տենանք՝ սաղ խանութների մոտ հերթ ա, սաղ պիվա են ուզում, ու սաղ վրացի էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել