Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, տեղեկացնում է թուրքական Beyaz gazete թերթի կայքը:

«Մեր արտգործնախարարի հետ խոսել եմ, հարկ եղած դիվանագիտական քայլերը կձեռնարկվեն: Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների այցը Հայաստան ստվերում է ԵԱՀԿ Մինսկի խմբում նրանց անկախությանը»,- հայտարարել է նա:

Թուրք վարչապետը նաև նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Թուրքիան և Գերմանիան պատերազմում նույն կողմում էին կռվում: Նրան ասացի, որ պատրաստ եմ բացել մեր բոլոր արխիվները: Եվրոպայի խորհրդարանի քայլն անընդունելի է»,-ասել է նա:

Դավութօղլուն նաև ակնարկել է, որ Թուրքիայում կայանալիք «խաղաղության հավաքին» ավելի մեծ թվով նախագահներ են մասնակցելու, քան Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել