Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտնում է РИА Новости-ն։ Այցի ընթացքում նա երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Կրեմլում կարծիքների փոխանակում են ակնկալում Մոսկվայի և Փարիզի միջև Ուկրաինայի իրավիճակի, մինսկյան պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև «Միստրալների» հարցի վերաբերյալ։ «Նախագահի ներկայիս ծրագիրը ներառում է այցելություն Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնուհետ մեր նախագահի ելույթն այլ պետությունների ղեկավարների հետ արարողության ժամանակ, հետո կկայանա պետական ընթրիք Հայաստանի Հանրապետության նախագահի անունից, որից հետո կանցկացվի երկկողմ հանդիպում Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հետ»,- նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել