Խնդրեցի զերծ մնալ ադրբեջանցիների ահաբեկչական գործողությունների մասին անհեթեթ մեկնաբանություններ և ստատուսներ գրելուց մեր հարգարժան ֆեյսբուքահայությանը: Առավել` Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունը և ադրբեջանական ահաբեկչությանը գնահատական տալու պահանջը հայերին չի ուղղված, կամ իրոք չեք հասկանում, կամ էլ ձեզ անհասկացողի տեղ եք դնում, ամոթ է... Ընկերներիցս ոմանց էլ խնդրում եմ այն չկապել ո՛չ Բերձորի, ո՛չ էլ ընդհանրապես որևէ ներքին ընդվզումների հետ. կրկնակի ամոթ է: Անգրագետներին, ովքեր փորձում են մեր երկրորդ մեքենայի հեռանալը վերագրել որպես փախուստ, ուղղակի խնդրում եմ՝ թուրքից մուսուլման մի փորձեք լինել, ոչ էլ Նապոլեոնից ավելի ռազմագետ. տղաների գործողությունները ճիշտ համապատասխանում են ստեղծված իրավիճակում ըստ կանոնակարգի ու գրագետ գործելու պահանջներին: Շնորհիվ մեր տղաների սառնասիրտ ու անվախ գործողությունների է, որ թուրքը չի կարողանում հաջողացնել ահաբեկչական ոչ մի գործողություն կատարել, ինչպես որ պլանավորվում են... Եվս մեկ անգամ քաղաքավարի խնդրում եմ` մի խառնվեք ռազմական գործին ձեր պրիմիտիվ վերլուծություններով ու զազրախոսություններով: Զինվորները գերազանց կատարում են իրենց առաջ դրված խնդիրները, և փառք Աստծո, որ շատերին հասանելի չի այն մաղձը, որ դուք շաղ եք տալիս ի տես աշխարհի և մեր թշնամու` փորձելով էժանագին դիվիդենտներ շահել ձեր անհաջող գործերում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել