Ես շատ եմ ցանկանում, որ աշխարհի բոլոր պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Բայց, ինչպես նշեցի այսօրվա հարցազրույցում, ճանաչման համար չպիտի շնորհակալ լինենք: Շնորհակալություն չենք հայտնում, չէ՞, մարդուն, ով ընդունում է, որ 2014 թվական է եղել: Նույնը նաև էս դեպքում է: Բարոյական լինելու համար երախտագետ լինել պետք չի ու չի կարելի, քանի որ բարոյականությունը ոչ թե այլոց, այլ սեփական անձն Աստծուն մերձեցնելու միակ ճանապարհն է: Իսկ այդ ուղուց շեղվածները թող իրենք Աստծո հետ իրենց հարցերը կարգավորեն: Մեր խնդիրը նրանց այդ հանդիպումն արագացնելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել