Tert.am-ը գրում է.

Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը, մաքրել անցյալի մութ էջերը և ընդունել, որ հնարավոր չէ ստվերել կատարված հանցագործության ճանաչման գործընթացը: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ նոր ցեղասպանական հանցագործությունների կանխարգելման , անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման համար առավել քան կարևորվում է միջազգային համակարգային համագործակցությունը:

Արտակ Զաքարյանն ասաց, որ պետք է ընդունել, որ ցանկացած ցեղասպանություն ենթադրում է  պատասխանատվություն, և դատապարտում:

«Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ»,-հայտարարեց նա և ընդգծեց, որ անցյալի սխալները պետք է շտկել և շարունակել առաջ գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել