Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է ստացում, որ մեզ մոտ աղանդներն ու հատկապես բողոքական այնպիսի աղանդները, ինչպիսիք են Կյանքի խոսքը, ավետարանչականները, Ռեման և այլն, այսքան լայն տարարածում են ստացել ու շարունակում են ստանալ։
Ամեն ինչ շատ պարզ է. նրանք ոչ մի ջանք ու միջոց չեն խնայում իրենց ընդլայնման համար, իսկ մյուս կողմից նրանց հաճախ սատարում են տարբեր պետական կառույցներ, որտեղ ևս հանգրվանել են բազմաթիվ աղանդավորներ։
Խնդրեմ, պետական մակարդակով աղանդների աջակցման հերթական օրինակը. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին նշանակվել է Արմեն Էլբակյանը։ Ես դժվարանում եմ գնահատական տալ՝ լավ կամ վատ, նրա դերասանական ու թատերական արվեստին, բայց հանրահայտ փաստ է, որ Էլբակյանենք տնով-տեղով աղանդավորներ են և իրենք էլ դա չեն թաքցնում։ Նույն Էլբակյանի դուստրը բացահայտ կերպով հայտարարել էր, որ Ռեմա «եկեղեցի» է հաճախում, իսկ նրա կինը՝ Աննա Էլբակյանը, Կյանքի խոսքի մոլի հետևորդ է, ինչը փաստարկված է նաև տարբեր տեսանյութերով։ Հասկանալի է, որ Արմեն Էլբակյանը ևս անմասն չէ Կյանքի Խոսքային աղանդից (Ռեման ու Կյանքի Խոսքը նույն զիբիլն են՝ տարբեր անուններով)։
Ու հիմա Արմեն Էլբակյանին, ով մի ամբողջ աղանդավորական կլանի գլուխ է, նշանակում են երկրի գլխավոր թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավար։ Ի՞նչ եք կարծում, քանի ամիս հետո կսկսենք իմանալ, որ թատրոնում գլխավոր դերեր ստանալու համար չգրված օրենք է գործում՝ պետք է դառնալ Կյանքի Խոսքի անդամ, հակառակ դեպքում ոչ լավ դեր կունենաս, ոչ էլ նորմալ գործ այդ թատրոնում։
Ընդհանրապես աղանդավորները կոլեկտիվում քաղցկեղի մետաստազների պես մի բան են, հատկապես եթե ղեկավար պաշտոններում են, ու միայն ժամանակի հարց է, որ նման ղեկավարը հիմնարկը դարձնի տվյալ կրոնական կուլտի հերթական ֆիլիալ, որը նորանոր հետևորդներ կհավաքագրի աղանդի շարքերը։
Սա արդեն ազգային անվտանգության հարց է դառնում, ու փոխանակ պետությունը սկսի ավելի լրջորեն զբաղվել... լրջորեն զբաղվում է՝ ավելի հզորացնելով աղանդավորական կառույցները։ Կեցցե Մշակույթի նախարարությունը, որը հերթական անգամ ապացուցեց, որ թշնամական տարր է դարձել մեր իսկ երկրի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել