ԲՀԿ-ի պահվածքը գնալով է՛լ ավելի շատ է նմանվում աբսուրդի: Փոխանաք դեմ լինի իշխող մեծամասնության ցանկացած նախաձեռնությանը, համագործակցի ցանկացած ընդդիմադիր ուժի հետ, քանի որ, ըստ էության, այն ուժը, որը չի մտնում իշխող կոալիցիայի մեջ, ընդդիմություն է, միանա և օժանդակի ցանկացած քաղաքացիական նախաձեռնությանը՝ բնապահպանականից մինչև քաղբանտարկյալների հարցեր, ԲՀԿ-ն, չգիտես ինչու, ընդմիշտ ձեռնպահ է: Հասկանում եմ, որ այլընտրանք է, սակայն ԲՀԿ-ն չի կարա լինի այլընտրանք ընդդիմությանը, որովհետև ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնք ունեն իրենց հստակ տեղը, որը վաստակել են իրենց երկարատև պայքարով: Իսկ քանի որ ԲՀԿ-ի ուժը չի հերիքում, որ մենակով լինի այլընտրանք իշխանությանը, ես կարամ ենթադրեմ, որ ԲՀԿ-ն, իրեն այլընտրանք անվանելով, նկատի է ունեցել, որ նա այլընտրանք է՝ ՕԵԿ-ին: Եվ այսօրվա դրությամբ զբաղված է ուղղակի քաղաքական առևտրով ՀՀԿ-ի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել