Վախենում եմ պատկերացնել, թե տարեկան որքան դոլար ենք ՀՀ-ից տալիս Ֆեյսբուքին գովազդի դիմաց... Գլխավոր խնդիրն այն է, որ մեր բիզնեսներին ձեռնտու է դառնում ՖԲ գովազդը...

Մենք մեր երկրի ներսում փոխանակություն կազմակերպելու համար մեծ փողեր ենք դուրս տալիս... Ստացվում է, որ մեր ընդհանուր կազմակերպությունը (ՀՀ-ն) ստաբիլ փող է փոխանցում վերազգային կառույցին...

Աշխարհը վաղուց գլոբալ շուկայի է վերածվել, որը լի է անսպառ հնարավորություններով ու մահացու ռիսկերով...

Հ.Գ. Այնուամենայնիվ, մնում եմ այն կարծիքին, որ մեր միակ ճանապարհը ստեղծարար պրոդուկտ արտահանող կորպորացիաների մայրաքաղաք Երևան կառուցելն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել