Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կժամանի վաղը՝ ուշ երեկոյան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարությունը:

Պուտինը նախ՝ հանդիպում կունենա Մոսկվա պաշտոնական այցով ժամանած Արգենտինայի նախագահի հետ, ինչից հետո էլ Երևան կգա:

Նշվում է, որ այդ օրը Պուտինին լարված աշխատանքային ռեժիմ է սպասվում. նա պետք է նաև ՌԴ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնի, ՌԴ - ի և ԵՄ -ի հարաբերությունները հեռախոսով քննարկի Ֆինլանդիայի նախագահի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել