Tert.am-ը գրում է.

Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատվիրակություն չի ուղարկելու:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, քիչ առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը տեղեկացրել է, որ Վաշինգտոնի որոշման մասին:

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն Գալիպոլիում ներկայացնելու է հենց ԱՄՆ դեսպանը:

Այսօր հրապարակվել էր նաև ԱՄՆ նախագահի կողմից Հայաստան ուղարկվող պատվիրակության կազմը:

ԱՄՆ-ից Հայաստան եկող պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել