Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զանգել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և խնդրել, որ չօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը. տեղեկացնում է գերմանական Die Welt-ը:

«Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության հարցով անգել է Մերկելին» վերնագրված հոդվածում Մերկելի պատասխանի մասին չի նշվում:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ երեկոյան:

Դավութօղլուն նշել է, թե «ցեղասպանություն» տերմինը կիրառելը սխալ կլինի, քանի որ այդ եզրույթն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Գերմանիայի խորհրդարանում ուրբաթ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նիստ է տեղի ունենալու: Քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որին Գերմանիայի կառավարությունն աջակցություն է հայտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել