Tert.am-ը գրում է.

Այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն ասաց, որ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու «Ցեղասպանություն» բառը:  Չնայած դրան՝ նա գտնում է, որ դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ի հեճուկս Թուրքիայի հայտարարությունների:

«ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն ճանաչել է, այլև դա արել է քանիցս: ԱՄՆ-ը շատ ավելի բան է արել, քան շատ պետություններ, ԱՄՆ-ին պետք է ավելացնել այն երկու տասնյակ երկրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա՝  հիշեցնելով, որ գործադիրը դա արել է դեռ 1951-ին, իսկ 1981-ին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

Իսկ Օբամայի կողմից «Ցեղասպանություն» բառը չարտաբերելու վերաբերյալ նա ասաց.«Օբաման դա պետք է անի՝ միայն իր խոստումը կատարելու ու սեփական հեղինակությունը փրկելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել