Tert.am-ը գրում է.

Մոսկվան կնպաստի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման փաստաթղթերն ուժի մեջ մտնեն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ria.ru-ն:

«Մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ղարաբաղյան հակամարտությունը լուծվի և այդպիսով՝ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար շատ բան ենք անում»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մի քանի տարի առաջ աջակցել է սահմանները բացելու, համագործակցության զարգացման մասին փաստաթղթերի մշակման վերաբերյալ Անկարայի և Երևանի նախաձեռնությամբ սկսված գործընթացին:

«Ցավոք, փաստաթղթերը ստորագրվել են, բայց ուժի մեջ չեն մտել, որովհետև Թուրքիայում չստացվեց այս փուլում վավերացնել դրանք: Բայց մենք կնպաստենք, որ դա կայանա»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 22-ին հարցազրույց է տալիս «Спутник», «Эхо Москвы» և «Говорит Москва» ռադիոկայաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել