Tert.am-ը գրում է.

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայումս պետական բյուջեով սահմանված տնտեսական աճի ցուցանիշը վերանայելու հիմք չի տեսնում: Այս մասին նախարարն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այսօր դրա համար ընդհանրապես հիմքեր չկան: 4.1%-ը ուժի մեջ է ու որևէ վերանայման հիմք չկա, մանավանդ որ բյուջետային հավաքագրումները խնդիր չեն առաջացնում»,-ասաց նա:

Կարեն Ճշմարիտյանը անդրադառնալով միջազգային կազմակերպությունների կանխատեսումներին, թե 2015թ-ին ՀՀ-ի տնտեսական աճը շատ ավելի ցածր է լինելու, քան սահմանված չափը, նշեց, որ նրանք ավելի զգուշավոր են և փորձում են ապահովագրել իրենց:

«Թեև մեր ներդրողներն արդեն սովորել են, սակայն նրանց կոչ եմ անում նայել իրական հատվածին: Ամեն դեպքում այդ կանխատեսումը սպասումներ առաջացնող կոմպոնենտ է, և նման կանխատեսումների ժամանակ մեկ անգամ ավել կմտածեն ներդրումներ անելուց կամ կսկսեն լրացուցիչ ուսումնասիրություն անել»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել