Tert.am-ը գրում է.

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանելու և «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին:

Ինչպես նիստին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը,  զուգահեռաբար մինչև 2016թ-ի հունվարի 1-ը հնարավորություն կտրվի արդեն իսկ շրջանառության մեջ եղած «2011» թվագրումով դրոշմավորված ապրանքները իրացնելու համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զարմանք պատճառեց, որ մինչ օրս շուկայում առկա են «2011» թվագրմամբ ապրանքներ: Նա հարցրեց փոխնախարարին, թե հատկապես որ շուկայում են դրանք և տեղեկացավ, որ հիմնականում ալկոհոլի:

«Իսկ գույքագրե՞լ եք, քանակությունը մե՞ծ է»,-հարցրեց վարչապետը:

«Գույքագրման պահանջ քանի որ չկար ներկայացված, պարզապես մոնիտորինգ ենք իրականացրել և կարծում ենք, որ 2016թ-ն այն ժամկետն է, որը բավարար կլինի ապրանքը իրացնելու համար»,-պատասխանեց փոխնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել