Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ 2015թ-ի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան ոռոգման էներգետիկ համակարգով Սևանա լճից բաց թողման չափաքանակը սահմանվեց մինչև 170 մլն խմ, ինչը «Սևանի մասին» ՀՀ օրենքին համապատասխան է։

Հիշեցնենք, որ 2014թ-ին Կառավարությունը որոշում ընդունեց Սևանից բաց թողնել 240 մլն  խմ ջուր, ինչը բազմաթիվ բնապահպանների դժգոհության առիթ դարձավ:

Ինչպես նիստին ասաց Ջրային պետական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արամ Հարությունյանը, բնապահպանության նախարարին հանձնարարվում է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել