Մի կես ժամ առաջ վերադարձա Ուլնեցի 62 շենքի մոտից: Մի անտանելի տեսարան, թե ինչպես մի քանի ժամվա մեջ կարող են գալ ու խախտելով օրենքները և մարդկային բոլոր արժեքները՝ քանդել աշխատավորի ամենօրյա քրտնաջան աշխատանքով ստեղծածը: Այն էլ մարդու, ով ինքն իր համար ստեղծել է աշխատանք և վճարում է հարկեր: Իսկ այդ հարկերով վարձված չինովնիկը՝ Բաղոյան Կարենը՝ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի կոմունալի պետը, ինչ-ինչ շահերից ելնելով անսրտորեն ու ապօրինի ձևով միայն ավիրում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել