Թուրքական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ապրլի 24-ին բարձր մակարդակով մասնակցելու են Գալիպոլիի կամ ինչպես թուրքերն են այն անվանում՝ Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակին, որտեղ ալթայան քոչվոր բարբարոսները հաղթեցին «եվրոպացիներին»։

Թուրքական և ազերիական ԶԼՄ-ներն այդ ցուցակը ներկայացնելիս ՀՊԱՐՏԱՆՈՒՄ են այցելուների ՔԱՆԱԿՈՎ ու չարախնդում, որ Հայաստան են ժամանելու ընդամենը 4 երկրի նախագահներ։ Սակայն այստեղ կարևորը ոչ թե ՔԱՆԱԿՆ է, այլ ՈՐԱԿԸ։ Միայն այն, որ ապրիլի 24-ին Երևանում են լինելու Ֆրանսիայի և ՌԴ-ի նման ՀԶՈՐ երկրների ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ, լավ է, բայց իհարկե ոչ գերազանց։ Շատ գովելի է, որ բարձր մակարդակով ներկայացված կլինեն նաև Կիպրոսը և Սերբիան, որոնցից ամեն մեկն իր սեփական «վրեժն» է լուծում Անկարայից։ Իսկ հիմա անդրադառնամ Չանաքալե մեկնող երկրներին։ Սև և սպիտակ ոչխարներին և «Հյուսիսային Կիպրոսին» չեմ էլ անդրադառնա։ Սրանք ՄԵԿ ժողովուրդ՝ ԵՐԵՔ պետություն կարգախոսով են հանդես գալիս։ «Հյուսիսային Կիպրոս» կոչված երկիրը բացի Թուրքիայից ոչ ոք չի ճանաչել։ Բաքվի և Հյուսիսային Նիկոսիայի ներկայությունն այդ «ՊԱՌԱԴՈՒՄ» պարտադիր է։ Այնտեղ կլինեն «նորաթուխ» Կոսովոն և Հարավային Սուդանը։ Երկուսն էլ ՉԿԱՅԱՑԱԾ և կիսատ-պռատ ճանաչված երկրներ են։ Քանի որ նրանք ՍՏԵՂԾՎԵԼ են մի քանի ՀԶՈՐՆԵՐԻ ցանկությամբ, ապա շատ դեռ պետք է աշխատեն, որ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դառնան։ Ես չեմ հավատում այդ «ԴԱՌՆԱԼՈՒՆ» և գտնում եմ, որ որոշ ժամանակ անց այս ՇԻՆԾՈՒ պետությունները կվերանան ԵՐԿՐԻ քաղաքական քարտեզից։ Այս երկու երկրում էլ, ձևավորման պահից, շարունակվում է քաղաքացիական պատերազմը՝ մերթ մտնելով ՏԱՔ, մերթ՝ ՍԱՌԸ փուլ։ Մոռանալով, թե ժամանակին ի՜նչ սարսափներ են գործել թուրքերը բալկանյան ժողովուրդների հանդեպ, Չանաքալե են մեկնելու Սլովենիայի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի նախագահները։ Պաշտոնական Սկոպյեն ՍԱՐՍԱՓՈՒՄ է Անկարայից, որը հմտորեն օգտագործում է ալբանական մահմեդական տարրը՝ շատ դեպքերում երկրի իշխանություններին ՊԱՐՏԱԴՐԵԼՈՎ իր կամքը։ Ալբանիան ևս այնտեղ է «լինելու», քանի որ հենց նա է համարվում Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ քաղաքականության ջատագովը Եվրոպայում։ Ռ.Էրդողանն իր մարդասպան նախնիների նման երազում է «Թուրանի» մասին, որը կձգվի «Ադրիատիկ ծովից՝ ԱԼԲԱՆԻԱՅԻՑ, մինչև Չինական Մեծ Պարիսպ»։ Այնտեղ կլինեն նաև դե-ֆակտո ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունեցող ԻՐԱՔԻ, ՍՈՄԱԼԻԻ, ՉԱԴԻ և ՄԱԼԻԻ նախագահները։ Միջազգային ահաբեկչության որջ հանդիսացող Պակիստանը և աշխարհի ամենահետամնաց երկրներից Ջիբութիի նախագահ Իսմաիլ Օմար Հելլեն ևս շքերթին կմասնակցեն։ Չանաքալե կժամանի «Արաբական Գարնան» հովանավոր՝ Քաթարի էմիր Թամիմ բին Համա ալ-Թանին ու նրա գլխավոր «պրոյեկտ»՝ Սիրիայի ազգային կոալիցիայի նախագահ, իսկ ավելի ճիշտ Սիրիայում գործող ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ խմբավորումներից մեկի ՊԱՐԱԳԼՈՒԽ Խալիդ Խոջան։ Տոնակատարություններին ներկա են լինելու Թուրքմենստանի ՓՈԽԱՍՏՎԱԾ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը, ով փոխարինեց երկրի ԱՍՏՎԱԾ Ս.Թուրքմենբաշիին, Նիգերիայի և Սենեգալի ղեկավարները։ Շատ հետաքրքիր մի դրվագ նկատեցի. ապրիլի 24-ին Երևան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը, իսկ իր նախկին գաղութների՝ Սենեգալի, Չադի, Ջիբութիի, Մալիիի «գրպանային» նախագահները կլինեն Թուրքիայում։ Իսկ վերջում ուզում եմ անդրադառնալ անգլիացի Օլիվեր Կրոմվելի կողմից (1649թ.) ցեղասպանության ենթարկված իռլանդացիների այժմյան նախագահ Մայքլ Հիգինսին և բազմաթիվ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ իրագործած Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզին։ Ես չգիտեի, որ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ և այլ եվրոպացիների համար ԱՆՊԱՏԻՎ ավարտված Գալիպոլիի ճակատամարտը նույն ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐՆ ուրախությամբ են նշելու։ Դա սադոմազոխիզմի դրսևորում է...

Հ.Գ. Միայն կարող եմ ավելացնել, որ մեր երկրի իշխանություններն ավելի շատ պետք է աշխատեին այն երկրների հետ, որոնք ԸՆԴՈՒՆԵԼ են Հայոց Ցեղասպանությունը և ապահովեին նրանց ԲԱՐՁՐ ներկայությունը Երևանում։ Իմ կարծիքով՝ ավելի լավ կլիներ, եթե Երևան ժամանեին Հունաստանի, Արգենտինայի, Ուրուգվայի, Սլովակիայի և Լիբանանի նախագահները ևս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել